Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

«Արցախ» փողային համույթը շարունակում է իր համերգային շրջագայությունը

Հուլիս 24, 2010թ. 11:39

Artsakh Winds` մոսկովյան «Արցախ» փողային համույթը  ստեղծվել է 2006 թվականին: Անսամբլի կազմում ընդգրկված են երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ, տարբեր նվագախմբերի մենակատարներ: Համույթն այսօր  Հայաստանում է ու շարունակում է իր շրջագայությունը հայրենիքում:

Փողային կվինտետն արդեն  ելույթներ  է ունեցել Գյումրիում, Երևանում` Ռուսական արվեստի թանգարանում (ծրագրում` Նարեկացի, Բիզե, Բոյամյան, Բոյաջյան, Բաբաջանյան, Կ. Պետրոսյան, Պրոկոֆև, Չայկովսկի, Սադոյան, Վարդազարյան): Իսկ   առաջիկա օրերին խումբը համերգային ծրագրով հանդես կգա Գառնու տաճարի տարածքում (հուլիսի 28) և Դիլիջանում (հուլիսի 30): Նշենք, որ համերգների մուտքը անվճար է:

Համույթի երգացանկում ընդգրկված է տարբեր ժամանակների և ոճերի երաժշտություն: Հատուկ տեղ են գրավում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համույթի գործունեությունը նպաստում է ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդմանը, որտեղ մեծ դեր ունի անսամբլի գեղղեկավար, կոմպոզիտոր Յուրի Գալստյանը, ով ավարտել է ավարտել է ԵՊԿ որպես դաշնակահար, կոմպոզիտոր, օպերային և սիմֆոնիկ դիրիժոր: ԵՊԿ պրոֆեսոր է, հայ ժամանակակից երաժշտության ակտիվ պրոպագանդող: Համույթի կազմում ընդգրկված են Արտաշես Գրիգորյանը (ֆլեյտա), Պավել Զագրեբաևը (հոբոյ), Ալեքսանդր Շուշպանովը (կլարնետ), Ալեքսանդր Արապովը (գալարափող), Վլադիմիր Պրոցենկոն (ֆագոտ): Համույթը հաջողությամբ ելույթներ է ունեցել Մոսկվայում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում` Կազան, Միխնևո, Սերպուխով,Վլադիմիր: Համերգների ընթաքում կատարվել են շուրջ 23 հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ասենք, որ «Արցախ» փողային կվինտետը Հայաստան է ժամանել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն