Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Բակո Սահակյան. «Ի՞նչ խաղաղապահների մասին կարող է խոսք լինել»

Հուլիս 24, 2010թ. 12:00

Արցախի Հանրապետության նախագահ Բակո սահակյանը երեկ լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Ադրբեջանը ոչ միայն ակտիվացրել է իր ռազմատենչ քաղաքական հայտարարությունները, այլև դրան տալիս է գործնական բնույթ:

«Արցախա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ավելացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ առաջապահ դիրքերի ուղղությամբ կրակոցների ինտենսիվությունը»: ԼՂՀ նախագահի խոսքով, Ադրբեջանի քաղաքական կեցվածքը գերազանցել է բոլոր սահմանները, ինչը նոր ահաբեկչության տեսակ է:

Ինչ վերաբերում է արցախյան հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը, ԼՂՀ նախագահն ընդգծեց, որ դա իրականությունից հեռու հարց է: «Մենք դեռ չենք համաձայնեցրել ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին: Ի՞նչ խաղաղապահների մասին կարող է խոսք լինել»:

ArmAr.am


Թեգեր` , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն