Թեհրանի «Ակունք» պարային համույթը Երևանում
«Վանուշ Խանամիրյանի Անվան Հայաստանի Պարարվեստի Գործիչների Միավորման» հրավերով, ԹԵՀՐԱՆԻ «Հայ Ոսումնասիրաց Չարմահալ Միության» կից, «ԱԿՈՒՆՔ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ տեղի է ունենալու Կիրակի օգոստոսի 22.ի երեկոյան ժամը 19–ին, Սունդուկյանի անվան ՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ։ Մուտքը անվճար է, միայն հրավիրատոմսերով։
«Ակունք» Պարային Համույթը հիմնադրվել է 1986 թվականին։ 2004 եւ 2006 թվականներին մասնակցել է՝ «Մեկ Ազգ Մեկ Մշակույթ» փառատոներին:
2006 թվականին Համույթը պաշտոնապես դարձել է Հայաստանի Պարարվեստի Գործիչների Միւթյան անդամ։
2006 թւականին, Պարային համույթի 20– ամյակի ն նվիրված հանդիսությանը որպես պատվո հյուր ներկա է եղել նաեւ Մայեստրո՝ Վանուշ Խանամիրյանը:
«Ակունք » Պայային համույթը 2007 թվականին մասնակցել է Հայկական Պարարվեստի Լեգենդ՝ Վանուշ Խանամիրյանի ծննդյան 80–ամյակին նվիրված փառատոնին։
Հայրենակիցները իրենց մասնակցությամբ քաջալերած ու խրախուսած կը լինեն մշակութային ասպարեզում, Սփյուռքում աշխատանք ծավալած, եւ ազգային ավանդաան գաձերը պահպանելու եւ տարածելու գործում իրենց պարտավորությունը ներդրած «Ակունք» Պարային համույթի ողջ անձնակազմին։
Համույթի ղեկավար, պարուսույց եւ հիմնադիրն է՝ Կարինե Մանուչերյանը։
Հարկ է նշել, որ համույթի անդամուհիներից` Շողեր ու Նայիրի Ստեփանյան քույրերը զոհվեցին 2009 թվականի հուլիսի 15 –ին, Թեհրան Երեվան տխուր չվերթի ավիավթարի ընթացքում։ Հետ մահու «Ակունք» Պարային Համույթը, մի հուշերեկո կազմակերպելով ՝ հավարժացրեց նրանց հիշատակը ։












