Հուլիսը վերջին 130 տարվա ամենաշոգ ամիսն է ճանաչվել Մոսկվայում
Մոսկվայում այս տարվա հուլիսի 17-ին գրանցվել է վերջին 130 տարվա ամենաշոգ օրը, իսկ հուլիսը ճանաչվել նույն ժամանակահատվածում ամենաշոգ ամիսը: Մասնավորապես` հուլիսի 17-ին արձանագրված շոգը` գերազանցելով 1951 թվականի ռեկորդը, հասել է մինչեւ 35 աստիճան տաքության: Իսկ հուլիսի 23-ին գերազանցվեց Մոսկվայի հիդրոօդերեւութաբանության պատմության մեջ 70 տարի առաջվա ռեկորդը, որը կազմել էր 33 աստիճան տաքություն: Ըստ բժիշկների` շոգի դեմ լավագույն միջոցը թեյն է:
Ուսումնասիրությունների համաձայն՝ սեւ թեյը պարունակում է ֆլավոնիդներ, որոնք հակաօքսիդանտային հատկանիշներ ունեն եւ օգնում են պահպանել երիտասարդությունը, ինչպես նաեւ պաշտպանում են սրտանոթային հիվանդություններից: Շոգ եղանակին բժիշկները նաեւ խորհուրդ են տալիս խմել օրական առնվազն 3-5 բաժակ հեղուկ, օգտագործել շատ մրգեր եւ խուսափել «ծանր» կերակուրներից:
ArmAr.am












