Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Համերգ զորամասում

Հուլիս 26, 2010թ. 09:30

Hamerg zoramasumՀուլիսի 23-ին «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ համերգ Արմավիր քաղաքի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան զորամասում: ArmAr.am-ին տեղեյցնում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 4-րդ փառատոնի «Կատարողական արվեստի օրեր» ծրագրի լրատվական կենտրոնը:

Համերգին մասնակցում էին Իրանի Նոր Ջուղա քաղաքի Արարատ մարզամշակութային «Կռունկ» եւ Նինոծմինդա քաղաքի մշակութային կենտրոնների « Փարվանա» երգի եւ պարի համույթները:

Ազգային մեղեդիներով հյուսված պարային կատարումները զինվորներն ընդունեցին մեծ ոգեւորությամբ:

Հանդիսատեսը առանձնապես ջերմ ընդունեց Նոր Ջուղայի Արարատ մարզամշակութային կենտրոնի մենակատար` Զարենուշ Աղուրյանի հեղինակային«Հայաստան» երգը: Երգն այնքան դուր եկավ զինվորներին,որ շատերը սկսեցին պարել ակտիվ ռիթմերի տակ, իսկ ոմանք էլ բարձրացան բեմ միանալով երգչուհուն:

Համերգի ավարտին զորամասի սպաներից մեկը հրամանատարության անունից շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին` ՀՀ սփյուռքի նախարարությանը եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամին փառատոնի ծրագրում զորամասեր այցելություններ եւ նման համերգներ նախաձեռնելու համար:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն