Գլխավոր » Culture-Hogevor, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Մշակույթ

Արցախում անհամբեր սպասում էին փառատոնի մասնակիցներին

Հուլիս 26, 2010թ. 10:30

Mek azg mek mshakujt«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 4-րդ փառատոնի «Կատարողական արվեստի օրեր» ծրագրի մասնակից խմբերը` («Նաիրի» համույթ եւ 3 մենակատար` Սանկտ-Պետերբուրգ, «Նաիրի» համույթ` Նիժնի Նովգորոդ), հուլիսի 25-ին մեկնեցին Արցախ:

Մասնակիցներին Երեւանի Շահումյան հրապարակում «բարի ճանապարհ» մաղթեցին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանն ու փառատոնի կազմակերպիչները:

Ոստիկանության մեքենայի ուղեկցությամբ ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ պրոֆ. Կարեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվեցին Արցախ: Մինչ Շուշի հասնելը նրանց առաջին կանգառը եղավ Վայքում (Վայոց Ձոր), ապա Գորիսում, որտեղ փառատոնի մասնակիցենրը վայելեցին անկրկնելի բնության գեղեցկությունը Գորիս քաղաքի համայնապատկերը: Մի պահ կանգ առան եւ դիտեցին Տեղ գյուղի քարանձավաշերտերը ու շարունակեցին ճանապարհը դեպի սարնիվեր` Բերձորով Շուշի: Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում մոմ վառեցին, նկարվեցին հիշատակի համար եւ բարձրունքից զմայլվեցին ներքեւում կանաչ անտառներում թաղված Ստեփանակերտի համայնապատկերով: Ստեփանակերտում «Հեղնար» հյուրանոցային համալիրում նրանց ջերմորեն ընդունեցին եւ հյուրասիրեցին:

Վաղը` հուլիսի 26-ին, ժ. 13:00-ին Ստեփանակերտի մշակույթի պալատում տեղի կունենա «Բարեկամության համերգ-հանդիպում», որից հետո պատվիրակությանը կընդունի Արցախի ղեկավարությունը:

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն