Ի՞նչ են խոսել թուրք Բաղըշն ու Արամ Աթեշյանը. մնում է անհայտ
Հուլիս 26, 2010թ. 09:22
Թուրքիայի պետնախարար և ԵՄ անդամակցության հարցով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` թուրք պետնախարարը տեսակցել է ծանր հիվանդությամբ տառապող պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, ինչպես նաև հանդիպել Արամ Աթեշյանին և շնորհավորել նրան պատրիարքական փոխանորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Թուրքական պարբերականի տեղեկացմամբ` Բաղըշի հանդիպումները Պոլսո հայոց պատրարքարանում անցել են փակ դռների ետևում և տևել մոտ երկու ժամ:
ArmAr.am












