Մեծ Բրիտանիայի վարչապետ ժամանում է Անկարա
Հուլիս 26, 2010թ. 09:31
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քամերոնն այսօր երկօրյա այցով ժամանում է Անկարա:
CNNTurk-ի փոխանցմամբ` այցի ընթացքում Քամերոնը հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Այցի ընթացքում Քամերոնին ուղեկցելու է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, որը կհանդիպի իր թուրք գործընկերոջ` Ահմեթ Դավութօղլուի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Թուրքիայի` ԵՄ անդամակցությանն ու թուրք-իրայելական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև` կիպրական հիմնախնդիրը:
ArmAr.am












