Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը արձակել են ավելի քան 450 կրակոց
Ի տարբերություն նախորդ շաբաթների, անցած շաբաթվա ընթացքում արցախա-աադրբեջանական զորքերի շփման գոտում արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար նվազել են:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության բանակի մամլո ծառայությունից, մասնավորապես, հուլիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից առաջնային գծի երկարությամբ տեղաբաշխված հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 450 կրակոց:
Հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն առավել նկատելի է եղել հուլիսի 18-ին եւ 22-ին, որոնց ընթացքում հակառակորդն օգտագործել է «Սեւ նետ», «ՍՎԴ», դիպուկահարային զենքեր, «ՊԿ» տիպի գնդացիրներ եւ «ԱԿ» ինքնաձիգեր: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
ArmAr.am












