Մշակութային տների անվան տակ վերացվում են հայկական եկեղեցիները
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, 1881 թվականին Արևմտյան Հայաստանում կառուցված հայկական «Սուրբ Երրորդություն» եկեղեցին Թուրքիայի Մշակույթի և Տուրիզմի նախարարության կողմից այժմ վերակառուցվում է:
Հայ ճարտարապետների ձեռքով 19-րդ դարում կառուցված եկեղեցին` բնիկներին իրենց հայրենիքից արտաքսելուց հետո թուրքերը վերածել են պահեստի:
Տարիներ շարունակ անխնամ վիճակում գտնվող եկեղեցին, սակայն դեռ շարունակում է պահպանելի իր գեղեցկությունը. Եկեղեցու երկու կողմերում զանգագատներ են, մուտքի դուռը զարդարված է հրեշտակապատկերներով, ներսից` Սուրբ Մարիամ Աստվածածնի քանդակներով: Որոշ պատկերներ, իհարկե, իսպառ անհայտացել են:
Դառնանք վերակառուցման փաստին: Թուրքերի մոտ արդեն ավանդույթ է դառնում միջազգային հանրության աչքին քաղաքակիրթ երևալու համար հայտարարել, թե վերակառուցում են հայկական եկեղեցիները, սակայն, իրականում վարվում է հայկական եկեղեցիները իսպառ վերացնելու հստակ քաղաքականություն: Հիմնականում եկեղեցիները վերածվում են մշակույթի տների: նույն ճակատագիրն է սպասվում «Սուրբ Երրորդության»-ը: Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, այն ունենալու է համերգների, ցուցահանդեսների և ժողովների համար նախատեսված սրահներ:
Հետաքրքիրն այն է որ նախարարության նահանգային կառույցի ղեկավար Ալի Օսման Գյուլը նշել է , որ վերակառուցման աշխատանքների ավարտից հետո որպես մշակույթի կենտրոն ծառայելիք եկեղեցին կնպաստի վերջին տարիներին ծաղկում ապրող նահանգային զբոսաշրջության զարգացմանը:
Հայկական մշակութային կոթողների հաշվին թուրքներն իրենց զբոսաշրջությունն են զարգացնում:
ArmAr.am












