Ամերիկյան երկակի ստանդարտներ
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ, Եվրոպայի և Եվրասիայի հարցրերով պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը մեկնաբանել է Կոսովոյի նախադեպի կիրառության հնարավորությունը:
«Ինչպես հայտնի է, մենք վճռականորեն պաշտպանում ենք Կոսովոյի անկախությունը և տարածքային ամբողջականությունը, և ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը համապատասխանում է մեր տեսակետին: Կոսովոյի վերաբերյալ վճիռը ընդունվել է դրա հարցի յուրահատկությունների պատճառով: Սա բացառապես Կոսովոյի հարցով վճիռ էր: Այլ տարածքների մասին խոսք չի եղել: Այս որոշումը չի կարող նախադեպ լինել այլ տարածաշրջանների համար»,- ասել է Գորդոնը:
Վերջինս նաև ավելացրել է, թե ԱՄՆ կցանկանար, որ տարածաշրջանի բոլոր պետությունները, այդ թվում Սերբիան և Կոսովոն միասին շարժվեին առաջ հանուն Բալկաններում կայունության, և կոչ է անում այն պետություններին, որոնք դեռևս չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը, կատարել դա:












