Նովոռոսիյսկ քաղաքի գերեզմանոցում ոչնչացվել են հայկական գերեզմանաքարեր
Հուլիս 26, 2010թ. 14:50
Կրասնոդարում հայկական գերեզմանաքարեր են ոչնչացվել
Հուլիսի 24-ի գիշերը Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի երկու գերեզմաններում ոչնչացվել են գերեզմանաքարեր, որոնց մեծամասնությունը հայկական են: Ընդհանուր առմամբ մոտ 50 գերեզմանաքար է ոչնչացված:
Տեղի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվել են օպերատիվ գործողություններ վանդալներին հայտնաբերելու ուղղությամբ:
Այս մասին հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
ArmAr.am












