Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիան հույսով սպասում է ԵՄ անդամակցությանը

Հուլիս 26, 2010թ. 16:22

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ԱԳ քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ այսօր կայցելի Թուրքիա` քննարկելու ԵՄ անդամակցության հայտը, տնտեսական եւ ռազմավարական համագործակցությունը:

Թուրքիա կատարելիք իր առաջին այցի ժամանակ  բրիտանական կոալիցիոն կառավարության ղեկավարը կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Մեծ Բրիտնիայի և Թուրքիայի ղեկավարների կայանալիք հանդիպման շրջանակներում նախատեսված է նաեւ Հեյգի հանդիպումը ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:

Օրակարգում հիմնականում կլինեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Թուրքական Today’s Zaman թերթի հոդվածագիրը հույս է հայտնում, ու ամենայն հավանականությամբ բրիտանական բարձրաստիճան պաշտոնյաները կվերահաստատեն այս հարցում իրենց աջակցությունը Թուրքիային:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն