Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի դասընթացները լրագրողների համար

Հուլիս 26, 2010թ. 18:30

Հուլիսի 23-ին և 24-ին ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել էին
հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները` շարժական հեռահաղորդակցությանը և
հեռահաղորդակցության էկոնոմիկայի և ֆինանսների հիմունքներին նվիրված երկօրյա դասընթացին
մասնակցելու նպատակով: Այս տեսական դասընթացը հատուկ մշակված էր ոլորտը լուսաբանող
լրագրողների համար: Դասընթացը վարում էին ընկերության տեխնիկական և ֆինանսական
բաժինների մասնագետները:

«Խոսքն, այս պարագայում, մեր բրենդի մասին չէ: Առանցքայինն այստեղ մեր
պատասխանատվությունն է Հայաստանում գործող ԶԼՄ-ների հանդեպ, քանի որ նրանք են մեր
երկիրը ներկայացնողները: Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդիկ, ովքեր դիտում են
Հայաստանում պատրաստած նորությունները և ընթերցում մեր լրագրողների կողմից գրված
հոդվածները, տեղեկություն են ստանում մեր բոլորի մասին և նրանց նյութերին հղելիս` պետք
է տեսնեն, որ մեր լրատվամիջոցները լիովին տիրապետում են լուսաբանվող թեմային:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն այն վայրն է, ուր մեր լրատվամիջոցները կարող են ձեռք բերել այս ոլորտին
վերաբերող բոլոր անհրաժեշտ գիտելիքները»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն
Ռալֆ Յիրիկյանը:

Դասընթացի ընթացքում ունկնդիրները ծանոթացան հեռահաղորդակցության ոլորտի հիմնական
տեխնոլոգիաներին` բացահայտելով անլար ցանցերի արագ փոփոխվող և դինամիկ միջավայրը:
Լրագրողները ծանոթացան հեռահաղորդակցության ներկայումս գործածվող և մշակման փուլում
գտնվող տեխնոլոգիաներին` ներառյալ GSM, GPRS/EDGE, WCDMA/UMTS, HSPA, LTE համակարգերը:
Մասնավորապես, լրագրողները ծանոթացան շարժական կապի տարբեր սերունդներին, դրանց
ստանդարտներին և կիրառվող տեխնոլոգիաներին` կենտրոնանալով UMTS-ի կառուցվածքի վրա,
HSDPA (High Speed Downlink Packet Access), HSUPA (High Speed Uplink Packet Access)
ենթահամակարգերի, HSPA+ համակարգի, ինչպես նաև դեպի 4G համակարգը էվոլյուցիայի վրա:
Դասընթացը թույլ տվեց պատկերացում ստանալ շարժական կապի ցանցերի զարգացման, ինտերնետից
օգտվելու ավելի բարձր արագություններ ապահովող և միաժամանակ` ծախսարդյունավետ
համակարգերի առաջացումը խթանող գործոնների վերաբերյալ: Լրագրողները ծանոթացան այնպիսի
առանցքային հասկացությունների, ինչպիսիք են հաճախականությունը, տիրույթը, ազդանշանի
փոխանցումը, handover-ը` բաժանորդի` մեկ բջջից մյուսին անցնելու ժամանակ տեղի ունեցող
գործընթացները, ինչպես նաև բազմաթիվ այլ գործոնների, որոնցով պայմանավորված է
բաժանորդների կողմից կատարվող տվյալների փոխանցման արագությունը:

Դասընթացի երկրորդ օրը նվիրված էր հեռահաղորդակցության էկոնոմիկային և ֆինանսներին:
Դասախոսություն անդրադառձավ այնպիսի հիմնարար հասկացությունների, ինչպիսիք են` ARPU
(Մեկ բաժանորդի հաշվով միջին եկամուտ), MOU (Մեկ բաժանորդի հաշվով միջին
խոսելաժամանակ), APPM (Մեկ րոպեի միջին արժեք), OIBDA (Գործառնական եկամուտ մինչև
մաշվածությունը), և այլն:

ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում առավել մեծ հետաքրքություն առաջացրեցին MOU և ARPU
միտումները` սեզոնայնության գործոնով պայմնավորված:

«Բջջային օպերատորներն աշխատում են արագ փոփոխվող և բարձր տեխնոլոգիական շուկայում, որը
մշտապես գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկություն
ունի աջակցելու լրատվամիջոցներին` քայլելու տեխնոլոգիական զարգացումներին համահունչ:
Հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ լրագրողների համար նախատեսված դասընթացը նպատակ
ունի խրախուսելու ժուռնալիստիկայի այդ ոլորտի զարգացումը: Սա նոր ի հայտ եկող նեղ
մասնագիտացում պահանջող ոլորտ է, ուր անհրաժեշտ է գիտելիքների հիմնարար
բազա»,-ավելացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

Դասընթացի երկրորդ օրվա ավարտին կազմակերպած հատուկ արարողության ժամանակ մասնակից
լրագրողներին հանձնվեցին ավարտական վկայականներ:


Դիտել Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն