Գլխավոր » Regions, Լրահոս, Քաղաքականություն

Գաղտնի տեղեկատվության արտահոսք

Հուլիս 27, 2010թ. 11:49

afrnstanԶԼՄ-ներում հրապարակվել են Աֆղանստանում պատերազմի  մասին մի շարք նյութեր, որոնք հիմնված են ամերիկյան զինվորականների գաղտնի փաստաթղթերի վրա: Այս մասին գրում է BBC-ին:

Գաղտնի տեղեկատվություն պարունակող հազարավոր ֆայլեր հայտնվել էին Wikileaks կայքի տերերի ձեռքերում, որը մասնագիտացած է գաղտնի փաստաթղթերի եւ տեղեկատվության հրապարակման մեջ:

Գաղտնի փաստաթղթերից պարզ է դարձել հետեւյալը` կոալիցիոն ուժերը պարտվում են Աֆղանստանի պատերազմում, զինվորականները սպանում են հարյուրավոր խաղաղ բնակիչների եւ այդ մասին տեղեկատվությունը չի դառնում հանրության սեփականությունը: Այդ փաստաթղթերից հետեւում է նաեւ, որ ՆԱՏՕ-ն զգուշանում է, որ Պակիստանն ու Իրանը հնարավոր է չպահպանեն կայունությունը տարածաշրջանում: Հրապարակումներում նշվում է, որ այդ գաղտնի տեղեկատվությունը դարձել է ԱՄՆ պատմության ընթացքում ամենամեծ տեղեկատվական արտահոսքը:

ArmAr.am


Դիտել Regions, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն