Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Պետք է ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը

Հուլիս 27, 2010թ. 15:08

beqaryanԼՂ անկախության ճանաչումն անիմաստ չի՞ դարձնի  ԼՂ խնդրով ընթացող բանակցային գործընթացը հարցին` «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանն այսօր ասել է. «Արցախի Հանրապետության անկախության ճանաչված լինելու հանգամանքը   ընթացող բանակցությունների ժամանակ ամրություն է հաղորդելու հայկական կողմերին: Դուք ձեզ պատկերացրեք բանակցողի վիճակում, այն դեպքում, երբ, ասենք, արդեն 8 երկիր ճանաչել է ԼՂ անկախությունը: Դրանից բանակցողի դիրքերն ավելի ամուր կլինեն, իսկ բանակցողի՝ իր շահերին հետամուտ լինելու  զինանոցն ավելի հզոր կլինի»,-նկատեց փորձագետը:

Նա նաեւ նշել է, որ չնայած   ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին, Ադրբեջանն այս ընթացքում փորձել է տարբեր միջազգային ատյաններում, օրինակ` ՄԱԿ-ում, համապատասխան փաստաթղթեր ու բանաձեւեր ընդունել տալ: «Դա արվել է հետեւյալ նպատակով՝ փորձել հարակից, լրացուցիչ գործիքների ու գործոնների հաշվին ներազդեցություն մտցնել բանակցային գործընթաց»,-նշեց Բեքարյանը:  Նա նաեւ հավելել է`  պետք է թե՛ ԼՂՀ-ի, թե՛ նաեւ Հայաստանի կողմից հնարավոր բոլոր ուղղություններով ու խողովակներով ջանքեր գործադրվեն՝  Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ուղղությամբ:


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն