Իրանի ընդդիմությունը սպառնում է իշխանությանը
Հուլիս 27, 2010թ. 19:15
Ինչպես հայտնում է The Washington Post-ը, Իրանի ընդդիմության ղեկավար Միր Հուսեյն Մուսավին հուլիսի 26-ին նախազգուշական հայտարարություն է հնչեցրել: Այն ուղղված է եղել երկրի քաղաքական առաջնորդներին:
Ընդդիմության առաջնորդը սպառնացել է, թե Իրանի ներկայիս իշխանությունները կարող են արժանանալ գահընկեց արված Շահի ճակատագրին, եթե շարունակեն իրենց ձեռքում կենտրոնացնել երկրի իշխանությունը:
ArmAr.am












