Դավութօղլուն խոսել է ՄԱԿ-ի արժեքները հարգելու մասին
Անկարայում տեղի ունեցած Բարեփոխումների մոնիթորինգի խմբի անդամների հետ հանդիպումից հետո հրավիրվել է ասուլիս: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ուղղված հարցերը հիմնականում առնչվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ տարվող պայքարին և Թուրքիա-ԱՄՆ-Իրաք եռակողմ խնդիրներին:
«Անկախությունը և անվտանգությունը չպետք է դրվեն կշեռքի երկու տարբեր նժարներին»,- ասել է Դավութօղլուն` ավելացնելով, որ անվտանգության ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից սպասվող հնարավոր վտանգները կանխելու համար:
Դավութօղլուն նաև ասել է, որ Թուրքիա-ԱՄՆ-Իրաք եռակողմ մեխանիզմը ահաբեկչության դեմ տարվող պայքարի դիվանագիտական գործընթացների մաս է կազմում, և որ գործադրվող դիվանագիտական ջանքերը պետք է շարունակվեն առանց ընդհատման:
Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ բոլոր երկրները պետք է հարգեն ՄԱԿ-ի արժեքները` հավելելով, որ Իսրայելը պետք է համագործակցի գոյություն ունեցող համաձայնությունների, ինչպես նաև ձեռք բերված համաձայնությունների շուրջ:
ArmAr.am












