ՆԱՏՕ-ն Հայաստանին կտրամադրի սարքավորումներ
Հուլիս 27, 2010թ. 17:00
ՆԱՏՕ-ն Հայաստանին կտրամադրի ժամանակակից սարքավորումներ՝ քիմիական լաբորատորիա ստեղծելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Էկոլուր» գործակալությունը, լաբորատորիայի նպատակն է ուսումնասիրել շրջակա միջավայրում օրգանական կայուն աղտոտիչների պարունակության մակարդակները։
Սարքավորումները կտրամադրվեն Հայաստանի բնապահպանության նախարարության մշակած «ՀՀ-ում ժամկետանց թունանյութերի հաշվառում, դիտարկում եւ վերլուծություն՝ դրանց անվտանգ հեռացման նպատակով» ծրագրի շրջանակներում:
ArmAr.am












