Թուրքիայում երեխանները ևս պաշտպանված չեն
Հուլիս 28, 2010թ. 11:30
Թուրքիայում հազարավոր երեխաներ սեռական ոտնձգության են ենթարկվում:
Թուրքական «Միլլեթ» թերթը տեղեկացրել է, որ երկրում հազարավոր երեխաներ ենթարկվում են սեռական ոտնձգությունների: Պարբերականը նշում է, որ այդ մասին է վկայում «Միավորված ազգերի կազմակերպության Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի հիման վրա Սոցիալական ծառայությունների երեխաների պաշտպանության միության կազմած զեկույցը: Փաստաղթի համաձայն` 2001-2006թթ. ընթացքում Թուրքիայում սեռական ոտնձգության է ենթարկվել 3.858 մանկահասակ երեխա, ինչ վերաբերում է վերջին տարիներին, ապա այդ ցուցանիշները ևս անհանգստացնող են:












