Գլխավոր » Լրահոս

Կհամագործակցեն Հայաստանի Վայք և Իտալիայի Արեցցո քաղաքները

Հուլիս 28, 2010թ. 17:22

Ս.թ. հուլիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Իտալիայի Տոսկանա նահանգի «Ռոնդինե` խաղաղության ամրոց» ասոցիացիայի ղեկավար Ֆրանկո Վակարիի ղեկավարած պատվիրակության անդամներին, ովքեր Երեւանում են գտնվում տարածաշրջանային այցով` առկա հակամարտություների խաղաղ կարգավորմանն աջակցելու առաքելությամբ:

Հանդիպման ընթացքում Ֆրանկո Վակարին նշեց, որ իրենք աշխարհի տարբեր մասերում հակամարտության մասնակից բոլոր կողմերից ուսանողներ են հրավիրում Իտալիայի Տոսկանայի նահանգ ուսումը շարունակելու նպատակով: Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց ս.թ. սեպտեմբերից Հայաստանից առաջին ուսանողի եւ հաջորդ տարի մեկ ուսանող նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ասոցիացիայի կողմից Իտալիա հրավիրելու կապակցությամբ:

Կարինե Ղազինյանն ընդգծեց խաղաղության կարեւորությունը ողջ տարածաշրջանի համար, ինչպես նաեւ ներկայացրերց ԼՂ հակամարտության հետ կապված մանրամասներ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցություն հաստատել Հայաստանի Վայք եւ Իտալիայի Արեցցո քաղաքների միջեւ:

Կազմակերպությունն անցյալ տարի մայիսին Արեցցոյում կայացած միջազգային համաժողովին ընդունել էր 14 կետանոց հռչակագիր, որն էլ պաշտոնապես հանձնվեց ՀՀ ԱԳ փոխնախարարին հանդիպման ավարտին:

Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպեցին նաեւ Վայքի քաղաքապետի հետ, քննարկումներ ունեցան ՀՀ Սփյուռքի եւ Կրթության ու գիտության նախարարություններում:

Ս.թ. հուլիսի 26-ին Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի եւ Ասոցիացիայի նախագահ Ֆրանկո Վակարիի միջեւ, ինչպես նաեւ հանդիպում է տեղի ունեցել Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն