«Զատիկ» մանկատան սաները Սիրիայում
Հուլիս 28, 2010թ. 17:50
Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության առաջին տիկիններ Ռիտա Սարգսյանի եւ Ասմա Ասադի նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, ս.թ. հուլիսի 21-28-ը Երեւանի «Զատիկ» մանկատան մի խումբ սաներ իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Սիրիայում:
Նրանք եղան Հալեպ, Լաթաքիա եւ Դամասկոս քաղաքներում, այցելեցին Սիրիայի պատմամշակութային կոթողներ` Հալեպի բերդ, Սեն Սիմոն, Մաալուլա, Սեյդնայա, Բոսրա, ինչպես նաեւ ծովափնյա հանգստյան գոտիներ:
Մանկատան սաները հյուրընկալվեցին Սիրիայում ՀՀ դեսպանությունում եւ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, այցելեցին Հալեպի Բերիո թեմի, Դամասկոսի Հայոց թեմի, ինչպես նաեւ Հայ կաթողիկե առաջնորդարաններ, ծանոթացան սիրիահայ գաղութի իրենց հասակակիցների հետ:












