Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Լրահոս

Նրանք զոհվեցին հանուն Արևմտյան Հայաստանի ազատագրման

Հուլիս 28, 2010թ. 18:00

LisabonԱյս անձնասպանություն չէ, ոչ էլ խելագարության արտահայտություն, այլ մեր զոհաբերումը ազատության խորանին»

… Եկ գովք անենք հայ քաջերին
Խենթ սրտին էլ ընդդէմ դարի,
Յիշէ՛ք հայեր, ինչպէս Տիզբոն,
Երէկ Տիզբոն, այսօր Լիզբոն…

Հովհաննես Շիրազ

Նախօրեին լրացավ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում հինգ հայորդիների կողմից թուրքական դեսպանատան գրավվման և նահատակության 27-րդ տարեդարձը:

1983թ. հուլիսի 27-ին Լիբանանում ծնված հինգ քաջորդիներ` Վաչե Դաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Սարգիս Աբրահամյանը և Արա Քրդլյանը հարձակվում են Լիսաբոնում թուրքական դեսպանատան վրա: Շենքը գրավելու գործողության սկզբում խփվում է Սիմոն Յահնիյանը, մյուսները մուտք են գործում դեսպանատան հարևանությամբ գտնվող դեսպանի բնակարանը: Կանխելով ոստիկանական ուժերի գործողությունները և հրաժարվելով անձնատուր լինել, հայորդիները պայթեցնում են իրենց։

Հանուն Հայրենիքի կյանքը գիտակցաբար զոհած երիտասարդների կատարած գործողությունը ցնցում է աշխարհը։

Այն չտեսնված արարք էր ազգային ազատագրական շարժումների պատմության մեջ, ապագայում դառնալով խորհրդանիշ և փարոս հայ երիտասարդներից շատերի համար:

Լիսաբոնի հինգ երիտասարդների հերոսապատումը նվիրումի անկրկնելի օրինակ է:

Դժբախտաբար Երրորդ Հանրապետությունում առ այսօր ըստ արժանվույն չեն գնահատվել  օտար ափերում Արևմտյան Հայաստանի ազատագրության համար մարտնչած և նահատակված հայորդիները։

Նրանց մեծարումը հայրենիքում օրվա հրամայական է, և  հինգ հայորդիների խնկարկելի աճյունները իրավացիորեն պետք է ամփոփվեն Հայաստանում։


Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն