Բարեկամությա՞ն, թե թշնամանքի ֆոնի ներքո
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է «արդյունավետ համագործակցություն ծավալել» Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված վեճը լուծելու հարցում: Ինչպես տեղեկացնում է CNN-ը Մահմուդ Ահմադինեժադն ասել է. «Մենք հայտարարել ենք, որ սեպտեմբերի սկզբին կբանակցենք Մ5+1 խմբի հետ, սակայն կան որոշ պայմաններ: Եվ պայմաններից մեկն էլ այն է, որ մյուսները նույնպես պետք է մասնակցեն բանակցություններին»:
Իրանի առաջնորդն ասել է, որ բանակցությունների նախապայմանները ներառում են Մ5+1 խմբի դիրքորոշման արտահայտումը Իսրայելի միջուկային զենք ունենալու առնչությամբ: «Բանակցությունների առնչությամբ նրանք պետք է հայտարարեն, թե արդյո՞ք դրանք անցկացվում են բարեկամության, թե թշնամանքի ֆոնի ներքո»,- հավելել է նախագահը:
Հատկանշական է, որ Ահմադինեժադի հետ այս հարցազրույցը տեղի է ունեցել այն նույն օր, երբ Իրանը նամակ է ուղղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն միջուկային վառելիքի փոխանակման շուրջ բանակցությունները վերսկսելու խնդրանքով:
ArmAr.am












