Թուրքիան բազմալեզու երկիր է
Հուլիս 29, 2010թ. 09:30
«Ethnologue.com» կայքի կատարած ուսումնասիրության համաձայն, Թուրքիայում 36 լեզուներով են խոսում:
Թուրքական «Ռադիկալ» թերթը գրում է, որ այս տվյաները շատ հին են և հիմնականում վերաբերվում են 1980-1990-ական թվականներին: Օրինակ այդ փաստաղթութում նշված է, որ Թուրքիայում հայերեն խոսողների թիվը հասնում է 40 հազարի, մինչդեռ դա 1980թ. տվյալներն են, ակնարկելով, որ այսօր հայերեն խոսողների թիվը շատ ավելի է:
Թուրքիայում ադրբեջաներեն խոսողների թիվը հասնում է 530 հազարի: Ի դեպ, ադրբեջանցինները հիմնականում բնակվում են Կարս քաղաքում:
Այս երկրում քրդերեն խոսում են 11.5 միլիոն մարդ, իսկ թուրքերեն բնակչության 85 տոկոսը:
ArmAr.am












