Մենք կորցրեցինք ինքնատիպ արվեստագետի
Հուլիս 29, 2010թ. 11:05
Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը Լեգենդար երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Արաքս Դավթյանի մահվան կապակցությամբ նրա հարազատներին ցավակցական հեռագիր է հղել, որտեղ ասված է.
«Խորապես վշտացած եմ Արաքս Դավթյանի մահվան գույժով: Մենք կորցրեցինք հիրավի յուրօրինակ, ինքնատիպ տաղանդով օժտված արվեստագետի: Դասական երգարվեստի ստեղծագործություններն Արաքս Դավթյանի կատարմամաբ, ասես, նոր շունչ էին ստանում: Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում»:
Այս մասին հայտնում են Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնից:












