Օսմանյան կայսրությունը ստեղծվել է մասոնների կողմից
Հուլիս 29, 2010թ. 11:47
«Голос Армении»– թերթը անդրադառնալով թուրք-իսրայելական հակազդեցությանը` գրում է, որ Օսմանյան կայսրությունը ստեղծվել է մասոնների կողմից: Երիտթուրքերի հեղափոխության գլխավոր ֆինանսավորողն ու երիտթուրքերի գաղափարախոսության հայրը եղել է իտալացի մասոն Էմանուել Կարասոն:
Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ Էրդողանը երիտասարդության տարիներից աչքի է ընկել իր հակասեմիտական, հակամասոնական և հակակոմունիստական հայացքներով: Հոդվածագիրը նշում է, որ Էրդողանի հակասեմիտական և իսլամամետ քաղաքականության հիմքում, հնարավոր է, Թուրքիայի ներկայիս վարչապետի հակամասոնական տրամադրություններն են: Նաև նշում է, որ Թուրքիայի ռազմական էլիտայի ներկայացուցիչներից շատերը Թուրքիայի մասոնական օթյակների անդամներ են:












