Գլխավոր » NKR, Լրահոս, Ցեղասպանություն

Կոնգրեսական Շերման. « Թուրքիան պետք է ճանաչի հայ ժողովրդի դեմ իրականացրած Ցեղասպանությունը»

Հուլիս 29, 2010թ. 11:30

AMNԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երեկ տեղի է ունեցել թուրքական արտաքին քաղաքականությանը նվիրված «Թուրքիայի նոր արտաքին քաղաքական ուղեգիծը և դրա ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա» խորագրով քննարկում:

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը` քննարկման մասնակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանությանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրեդ Շերմանը, ընդգծելով, որ Թուրքիան պետք է հաշվի նստի իր անցյալի հետ և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայտարարել է.  «Կարևոր է, որ Թուրքիան ճանաչի Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում` Առաջին աշխարհամարտի տարիներին, հայ ժողովրդի դեմ իրականացրած Ցեղասպանությունը: Վստահ եմ` թուրքերն իրենց անցյալի հետ հաշվի նստելուց հետո կհասկանան, որ իրենց և իրենց երեխաներին ազատել են հսկայական բարոյական բեռից»:

Կոնգրեսական Ջիմ Կոստան նույնպես, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, մատնանշել է, որ տեղի ունեցածը հաստատող հսկայածավալ քանակությամբ  փաստեր գոյություն ունեն:

Գերմանական «Մարշալ» հիմնադրամի փորձագետ Յան Լեսերը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացն ինքնին կարևոր է և չպետք է այն շաղկապել այլ խնդիրներ հետ, ինչպիսին է, օրինակ, արցախյան հիմնախնդիրը:

ArmAr.am


Դիտել NKR, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն