7,220.0 հազար դրամը հատկացվել է Սպիտակ և Գյումրի քաղաքներին
Հուլիս 29, 2010թ. 15:13
ՀՀ Կառավարությունը լրացում և փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած երկու որոշումներում, պահուստային ֆոնդից աղետի գոտուն տրամադրած 60,500.0 հազար նախատեսված գումարից 7,220.0 հազար դրամը հատկացրել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից Սպիտակ և Գյումրի քաղաքներում կառուցված բազմաբնակարան շենքերի (բնակելի տների) կառուցապատման համար հատկացված հողամասերի ձեռքբերմանը։












