Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել բանակցությունները

Հուլիս 29, 2010թ. 15:18

Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպական Միությունը հայտարարել են, թե հուսով են, որ Իրանի եւ համաշխարհային ուժերի միջեւ դադարած բանակցությունները շուտով կվերսկսվեն:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը նշել է, որ ցանկացած նոր բանակցությունների նպատակն է լինելու ամբողջությամբ կենտրոնանալ Թեհրանի միջուկային ծրագրի վրա:

Ինչպես նշել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին, ԱՄՆ-ն  պատրաստ է վերսկսել բանակցությունները վեց հիմնական ուժերի եւ Իրանի միջեւ` Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Արեւմուտքի կողմից բարձրաձայնված հարցերը լուծելու համար:

ArmAr.am


Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն