Հայաստանն ու Սերբիան կհամագործակցեն մի շարք ոլորտներում
Հուլիս 29, 2010թ. 15:45
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթղթով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։












