Պահպանել մշակութային արժեքները
Հուլիս 29, 2010թ. 16:35
Այսօր անցկացված կառավարության նիստում, գործադիրը հաստատել է ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության, տարածման և օգտագործման 2011թ. տարեկան ծրագիրը։
Որոշման ընդունումը հնարավորություն կտա նշված ոլորտում իրականացնել նպատակային ծրագրեր, պահպանել, մոռացությունից փրկել ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքները և ապահովել դրանց կենսունակությունը։












