Իրանը պատրաստվում է լայնամասշտաբ զորավարժությունների
Հուլիս 29, 2010թ. 16:50
Հուլիսի 31-ից օգոստոսի 7-ը անց են կացվելու Իրանի ռազմաօդային ուժերի «Օդի ֆեդաին» լայնամասշտաբ զորավարժությունները: «Սա արդեն նմանատիպ երկրորդ զորավարժություններն են»,- հայտարարել է Իրանի ՌՕՈՒ հրամանատար Մոհամադ Ալավին:
Նշենք, որ զորավարժությունները անց են կացվելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության սրման պայմաններում:
Այս մասին տեղեկացնում է Iran.ru-ն:
ArmAr.am












