Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Ռալֆ Յիրիկյան. «Մենք հպարտ ենք, որ կարող ենք առաջնորդել`օրինակ ծառայելով»

Հուլիս 29, 2010թ. 17:14

Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հասարակայնության հետ կապերի և հասարակայնության հետ կապերի մասնագետների միջազգային օրվան նվիրված` «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ի կազմակերպած հատուկ միջոցառման շրջանակներում «Լավագույն բնապահպանական նախագիծ» անվանակարգում հաղթող ճանաչվեց:

Հատուկ արարողության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Վերաբերվիր բնությանն ինչպես ինքդ քեզ» կորպորատիվ գովազդի հոլովակների շարքը ստացավ «Բնապահպանական լավագույն նախագիծ» անվանակարգի հավաստագիրը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բնապահպանական հոլովակները ինքնանպատակ չեն և ուղղված չեն ընկերության որևէ ծառայության առաջխաղացմանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաքելության հիմքում ընկած շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքն իր արտահայտումն է գտնում ընկերության գործունեության բոլոր ասպարեզներում: Բնությանը սպառնացող վտանգը դառնում է հանրության առջև ծառացած առավել սուր խնդիր, և, բնության պատասխանը` կենցաղային թափոններով բնությունը աղտոտող մարդկանց, որ նկարագրվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ տեսահոլովակում, ուղերձ է առ այն, որ բնությունը չի հանդուրժի դրա անխնա աղտոտումը մարդկության կողմից և, եթե մարդիկ չդադարեն վնաս հասցնել բնությանը, ապա հետևանքներն, առանց չափազանցության, անդառնալի կլինեն ողջ մարդկության համար:

«Վերաբերվիր բնությանն ինչպես ինքդ քեզ» շարքը սեփական արարքների համար անձնական պատասխանատվության և հայրենիքը սիրելու կոչ է: Այս արշավը նախաձեռնելիս` շարժիչ ուժը շրջակա միջավայրի հանդեպ հոգատարությունն էր և գալիք սերունդների համար առողջ ապագա ապահովելու ցանկությունը:

«Այս շարքով ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպատակ ուներ մեկ պարզ ուղերձ հղել բոլորին և մենք հուսով ենք, որ այն գտավ իր հասցեատիրոջը և կծառայի իր նպատակին: Այս մրցանակը ևս մեկ խթան պետք է դառնա աշխատելու ավելի մեծ եռանդով, որպեսզի մեր արշավները լինեն առավել ստեղծագործական և հետաքրքիր: Պատասխանատվությունը շրջակա միջավայրի հանդեպ Հայաստանի առաջատար բջջային օպերատորի առաքելությունն է և մենք հպարտ ենք, որ կարող ենք առաջնորդել` օրինակ ծառայելով»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


Դիտել Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն