Գլխավոր » Լրահոս

Սպանությունն իրականացրել է ժամկետային զինծառայողներից մեկը

Հուլիս 30, 2010թ. 16:01

Հուլիսի 28-ին բանակի զորամասերից մեկում տեղի է ունեցած միջադեպի ժամանակ հրազենային զենքի կիրառման հետևանքով զոհվել է 6 զինվորական` 1 սպա և 5 ժամկետային զինծառայող: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ ֆելիքս Պողոսյանը:

Մինչ այդ զոհերի թվի վերաբերյալ հաղորդվում էին իրարամերժ տեղեկություններ:

Պողոսյանը նշել է զոհերի անունները` սպան եղել է ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադևոսյանը` Երևանից, իսկ ժամկետային զինծառայողներն են`  Գարեգին Սամվելի Հովսեփյան` Էջմիածնից, Անդրանիկ Սարգսի Սարգսյան` Երևանից, Ռոբերտ Միքայելի Հովհաննիսյան` Վանաձորից, Արտյոմ Սուրենի Մանասյան` Չարենցավանից և Կարո Շուրիկի Այվազյան` Երևանից:

Սպանությունն իրականացրել է ժամկետային զինծառայողներից մեկը, որի անունը Ֆելիքս Պողոսյանը չի նշել` ասելով. «Կան հարցեր, որոնց պատասխանը պետք է տան իրավապահ մարմինները, գործը զինվորական դատախազությունում է»:

Պողոսյանը հստակ չի նշել, թե որտեղ է տեղի ունեցել դեպքը և մանրամասնեց. «Կան խնդիրներ, որոնք չեն ասվում: Ես ուղղակի կարող եմ ասել, որ զինծառայողների կողմից մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման արդյունքում է ծագել այս միջադեպը ու, փաստորեն այսպիսի բան է ստացվել»:

ՊՆ պաշտոնյան նաև չասաց, թե մասնավորապես որ զինծառայողի կողմից է խախտվել մարտական հերթապահության կանոնները: «Զինվորական դատախազությունում, քննչական ծառայությունում կատարվում է քննություն: Կան խնդիրներ զոհվածների հարազատների միջև, որը նպատակահարմար չեն համարում առայժմ ասել»,- հավելեց Պողոսյանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն