Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Բակո Սահակյան.«Փոխզիջում պետք է լինի խաղաղություն` խաղաղության դիմաց»

Հուլիս 31, 2010թ. 10:00

Bako SahakyanԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց տալով «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է, թե Արցախի հիմնահարցի կարգավորման գործում ԼՂՀ պատկերացրած փոխզիջումը «Խաղաղություն`ՙ խաղաղության դիմաց» սկզբունքն է:

ԼՂՀ նախագահը ընդգծել է, որ «Խաղաղություն`  տարածքների դիմաց» սկզբունքը ոչ միայն անընդունելի է ղարաբաղյան կողմի համար, այլեւ կարող է տարածաշրջանում առաջացնել անկանխատեսելի հետեւանքներ. «Հակամարտության վերջնական լուծման համար պետք է վերացնել դրա պատճառը, ոչ թե հետեւանքները: Հակառակ պարագայում այն կարող է կրկնվել էլ ավելի մեծ ինտենսիվությամբ,- նշել է Բակո Սահակյանը:

Նա շեշտել է, որ զիջումները պետք է փոխադարձ լինեն, որը մեր պատկերացմամբ հետեւյալն է` խաղաղություն` խաղաղության դիմաց:

Արցախի Հանրապետության նախագահը նաեւ նշել է, որ չի կարող որեւէ խոսք լինել 1988-ի իրավիճակին վերադառնալու մասին. «Կարգավիճակի խնդիրն ու անվտանգության հարցերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման առանցքային գծերից են»,- եզրափակել է Արցախի նախագահը:

ArmAr.am


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն