Հայկական ցորենով բեռնավորված նավը ազատ է արձակվել
Ինչպես տեղեկացրել էինք Վրաստանի ծովափնյա սահմանապափ ծառայությունը հուլիսի 29-ին ձերբակալել էր ուկրաինական «Ակորդ» նավը, որը բեռնված է եղել Հայաստանի համար նախատեսված ցորենով: Ուկրաինական նավը շարժվել էր Դոնի Ռոստովի նավահանգստից:
Վրաստանի սահմանապահ ոստիկանությունն իր քայլը մեկնաբաներ էր այսպես. նավը անօրինական կերպով մտել է Աբխազիայի ջրային տարածք: : Ձերբակալված նավը տեղափոխվել էր Փոթիի տուգանային մաս:
վրացական ջրային տարածքներում նավագնացության կանոնները խախտելու համար «Ակորդ» նավի անձնակազմին` 11 ուկրաինացի եւ մեկ ռուս, առաջադրվել է մեղադրանք: Գործը կհանձնվի դատարան:
Բաթումիում հայկական հյուպատոսությունը տեղեկատվություն է տարածել համաձայն որի ուկրաինական «Ակորդ» նավն արդեն ազատ է արձակվել, ցորենն արդեն բեռնաթափվել է վագոնների մեջ և ուղեւորվել դեպի Հայաստան:
ArmAr.am












