Թուրքական կողմը հետազոտում է հայ-թուրքական սահմանը
Հուլիս 31, 2010թ. 11:00
Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, Իգդիրի նահանգապետարանի հրահանգով նահանգ է ժամանել Էրզրումի շրջանային ճանապարհային վարչության պատվիրակությունը, որը հետազոտական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Ալիջան» անցակետի 6 կմ-անոց հատվածում, ինչպես նաև` սահմանին գտնվող կամրջի տարածքում:
Նախատեսվում է, որ պատվիրակությունը իրականացվող աշխատանքներից հետո Իգդիրի նահանգապետարան կներկայացնի համապատասխան զեկույց:












