«Սահմանի կարճաժամկետ բացումը խնդրի լուծում չէ»
Թուրքական Իգդիր նահանգի նահանգապետի հանձնարարությամբ՝ հայ-թուրքական սահմանի թուրքական կողմում ճանապարհային հատվածների ուսումնասիրություններ են կատարվում: Կարծիքներ կան, որ միջոցառումներն իրականացվում են սեպտեմբերի 11-ից 17-ը Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Թուրքիայի մասնակցությունն ապահովելու նպատակով։
Հայ քաղաքական գործիչները կարծիքներ են հայտնում Հայաստան-Թուրքիա սահմանի բացման առնչությամբ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ասել է, թե չի բացառվում, որ հայ-թուրքական սահմանը բացվի ՆԱՏՕ-ի՝ Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների ժամանակ:
«Սակայն նման միջոցառումները չեն կարող խոսել սահմանի վերջնական բացման մասին», -ասել է Ա.Շահբազյանը:։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն այս առիթոց ասել է.«Անկախ այն բանից, թե ինչ ուսումնասիրություններ կիրականացվեն հայ-թուրքական սահմանի ճանապարհային հատվածներում, միեւնույնն է, մոտակա ժամանակներում սահմանի բացում չպետք է ակնկալել։ Հայ-թուրքական սահմանի վերջնական բացման հնարավորություն դեռեւս չենք տեսնում։ Միայն զորավարժություններին մասնակցելու նպատակով սահմանի կարճաժամկետ բացումը խնդրի լուծում չէ»,- ամփոփեց Արմեն Մարտիրոսյանը։
ArmAr.am












