Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրքական խաղեր

Հուլիս 31, 2010թ. 14:26

Kiri ManoyanՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին ասել է, թե լուրերն այն մասին, թե թուրքական իշխանությունները պատրաստվում են ՆԱՏՕ-ի՝ Հայաստանում անցկացվելիք զորավարժություններից առաջ բացել հայ-թուրքական սահմանը, նպատակ ունեն  շփոթություն առաջացնել ինչպես հայ, այնպես էլ միջազգային հանրության շրջանում։

«Սա փորձ է՝ տպավորություն ստեղծել, որ թուրքական կողմը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դրական քայլեր է ձեռնարկում։ Թեպետ անկարելի չեմ համարում, որ նման բան իրոք լինի,սակայն հաշվի առնելով Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնական հայտարարությունը, սահմանի բացման հավանականությունը փոքր է։ Մնացածներն անանուն տեղեկություններ են»,- տեսակետ հայտնեց Կիրո Մանոյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, որ հայ-թուրքական սահմանը` թեկուզ ժամանակավոր, չի բացվելու:


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն