Ընտրություններին ընդառաջ Բաքվում ձերբակալում են
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն ապրում է նախընտրական տրամադրություններով: Ինչպես հայտնի է աշնանն Ադրբեջանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ:
Նախընտրական արշավի շրջանակներում ընդդիմադիր երկու ազդեցիկ` «Մուսավաթ» եւ ԱԺՃ կուսակցությունները հայտարել էին հուլիսի 31-ին համատեղ անցկացվելիք հանրահավաքի մասին: Բայց չնայած ընդդիմության համառ պահանջին, Բաքվի գործադիր իշխանությունը մերժեց հանրահավաքի անցկացման արտունումը:
Իսկ այսօր առավոտյան սեփական բնակարանից դուրս գալուն պես ձերբակալվել է ԱԺՃ փոխնախագահ Արիֆ Հաջիլին եւ տարվել է մոտակա ոստիկանական բաժանմունք:
«Մուսավաթ» կուսակցությունը հայտարարել է, որ իշխանությունների կողմից գործադրված արգելքին հակառակ, այսօր ժամը 17:00-ին ընդդիմությունն անպայման անցկացնելու է հայտարարված հանրահավաքը:
ArmAr.am












