Բաքու է ժամանել Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարը
Օգոստոս 2, 2010թ. 11:24
Կիրակի աշխատանքային այցով Բաքու Է ժամանել Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, որն այսօր հանդիպում կանցկացնի ադրբեջանցի իր պաշտոնակից Ռամիզ Մեհթիեւի հետ: Հաղորդվում Է, որ Սերգեյ Նարիշկինը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ ադրբեջանցի վետերաններին պարգեւների հանձնման արարողությանը: Այցի շրջանակներում Նարիշկինը նաեւ կքննարկի Ադրբեջան ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցի նախապատրաստման հարցերը, որն սպասվում Է այս տարվա սեպտեմբերին:












