Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

Տեղեկատվական վահանակներ`Հայաստանի հին մայրաքաղաքների մասին

Օգոստոս 2, 2010թ. 11:33

Vahanak-1ՎիվաՍել-ՄՏՍ-ը հուլիսի 30-ին Շիրակի մարզի Հայկաձոր գյուղում բազմալեզու տեղեկատվական վահանակներ է տեղադրել Հայաստանի հին մայրաքաղաքներ Անիի և Դվինի, ինչպես նաև Գուսանագյուղի մասին:

Տեղեկատվական վահանակները մաս են կազմում ԱՄԱՓ-ի ՙՀայոց թագավորներ, թագուհիներ և իշխաններ՚ նոր երթուղու, որը թույլ կտա զբոսաշրջիկներին ճանաչել Հայաստանի թագավորական նշանավոր տոհմերը: Սա ԱՄԱՓ-ի 2010թ. վեցերորդ շնորհանդեսն է: Ճանաչողական երթուղիները, հանրաճանաչ լինելով այլ երկրներում, միավորում են հուշարձանները, առօրյա և թեմատիկ շրջագայությունները:

Այն վայրից, որտեղ տեղադրվել են վահանակները, հեռվում ուրվագծվում է աշխարհի երբեմնի ամենաբարգավաճ քաղաքներից մեկը` Անին: Այսօր քիչ բան է պահպանվել իր ծաղկուն շրջանում մինչև 100 հազար բնակչությամբ հզոր քաղաքից, որն ավիրվել է դարերի հոսքի և բյուզանդական, թուրքական ու մոնղոլական ասպատակությունների հետևանքով: Սակայն հազար տարի առաջ Անին աշխարհի թերևս ամենակարևոր և մեծ քաղաքներից մեկն էր` Բագրատունյաց արքայատոհմի նստավայրն ու Մետաքսի ճանապարհի առանցքային հանգույցը:

ՙՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցությունը ԱՄԱՓ-ին վերահաստատում է մեր հավատը: Մեր պատմությունը մեր հարստությունն է, և մենք պարտավոր ենք սովորեցնել մեր երեխաներին ինչպես և ինչու պետք է գնահատել և պահպանել այն: Այսօր, այս վայրում, մենք ևս մեկ անգամ շեշտում ենք մեր փառավոր անցյալի կարևորությունը: Բացի առօրյա աշխատանքից և ընտանիքի մասին հոգ տանելուց, մենք պետք է նաև ջանանք փոխանցել մեր երեխաներին իրական արժեքներ, որոնց համար պայքարել են մեր մեծ նախնիները՚,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ԱՄԱՓ-ի ծրագրերն իրականացվում են բջջային կապի առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան մշակութային հիմնադրամի, USAID/CAPS-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, ինչպես նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն