Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան

Ռուսաստանը գլխավորում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը

Օգոստոս 2, 2010թ. 12:00

MAKՕգոստոսի մեկից Ռուսաստանը ռոտացիոն կարգով գլխավորում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը: Սպասվում է, որ իր նախագահությունը ռուսական պատվիրակությունը կնվիրի Կոսովոյի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների խնդրին: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կկենտրոնանա նաեւ աֆրիկյան խնդիրների վրա, ներառյալ ծովահենության դեմ պայքարը: Բացի այդ սպասվում է, որ օգոստոսին Անվտանգության Խորհրդի անդամները կքննարկեն Կենտրոնական Ասիայում պրեվենտիվ դիվանագիտության ՄԱԿ-ի կենտրոնի ղեկավարի զեկույցը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն