Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Մոնիտորինգ շփման գծում

Օգոստոս 2, 2010թ. 12:08

monitoringՕգոստոսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղաաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի արևելք: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ արտգործնախարարությունից:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի/ԳՆԱՆ/ դաշտային օգնական Քրիստո Քրիստովը/Բուլղարիա/:

Հակառակ կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ փոխգնդապետ Անտալ Հերդիչը/Հունգարիա/ և Վիլյամ Պրայորը/Մեծ Բրիտանիա/:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից կուղեկցեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն