Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր ծրագիրը
Օգոստոս 2, 2010թ. 12:23
Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, ԱՄՆ-ն ծրագրել է 2011 թվականին Իրանի դեմ հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղակայել Բուլղարիայում եւ Թուրքիայում:
Պենտագոնը միաժամանակ մտադիր է ռադարներ տեղակայել Իսրայելում կամ Պարսից ծոցի երկրներում: Այդ տարածաշրջանում արդեն մի քանի այդպիսի համակարգեր կան եւ ԱՄՆ-ը նաեւ ցանկանում է արդիականացնել դրանք:
Հայտնի է, որ ԱՄՆ-ը ավելի վաղ ցանկանում էր հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել Լեհաստանում ու Չեխիայում: ԱՄՆ վարչակազմում հավաստիացնում էին, որ Patriot համակարգերը Լեհաստանում տեղակայելը որեւէ կերպ չի վնասում Ռուսաստանի շահերին: ԱՄՆ նոր վարչակազմը որոշել է փոխզիջումային լուծում գտնել այդ հարցին:












