Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Սիրիայի նախագահ. «Աճում է պատերազմի և առճակատման սպառնալիք»

Օգոստոս 2, 2010թ. 13:30

Bashar AssadՄերձավոր Արեւելքում հաշտության շանսերը «ավելի ու ավելի են նվազում, իսկ հավանական պատերազմի եւ առճակատման սպառնալիքն աճում է»,-   հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Ազգային բանակի ստեղծման 65-րդ տարեդարձի առթիվ զինծառայողներին հղած դիմումում Սիրիայի ղեկավարն ընդգծել Է, որ Իսրայելը «միակ ուժն Է, որը խոչընդոտում Է տարածաշրջանի կայունությանը»:

Նա կրկին պահանջել Է «անվերապահորեն վերադարձնել» Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները: Ասադի խոսքով, «չի կարող ոչ մի սակարկություն լինել այդ օկուպացված տարածքների շուրջը: Իսրայելն, ընդգծել Է Սիրիայի նախագահը, «պետք Է վերադարձնի պատերազմի ընթացքում նվաճած հողը, եթե ցանկանում Է հաշտ ապրել իր հարեւանների հետ»: Ասադի այս հայտարարությունը եղել Է Դամասկոսի հետ բանակցությունների վերսկսման հարցում՝ օրերս Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հայտնած շահագրգռության պատասխանը:


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն