ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է կոմպոզիտոր Գեորգի Մովսիսյանին 65-ամյակի առթիվ
Օգոստոս 2, 2010թ. 15:11
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է ՌԴ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեորգի Մովսիսյանին 65-ամյակի առթիվ:
«Հիանալի կոմպոզիտոր և գործիքավորող, ստեղծել է հիանալի ստեղծագործություններ, որոնց թվում են բազմաթիվ էստրադային երգեր, ինչպես նաև ֆիլմերի համար գրված երաժշտություն: Այսօր ձեր արվեստը մեծ հեղինակություն է վայելում տարբեր սերունդերի շրջանում»,- իր շնորհավորական ուղերձում ասել է ՌԴ նախագահը, գրում է «Ռիա Նովոստին»:
Գեորգի Մովսեսյանը ծնվել է 1945թ. օգոստոսի 2-ին Խարկովում։ Վաղ տարիքում սկսել է նվագել ակորդեոն։ Իր առաջին երգը գրել է 1965 թ.` «Дороги»։ Նրան ճանաչում են բերել «Мои года – мое богатство», «Береза», «Проводы любви», «Береза» երգերը։ 2001 թվականին ստացել է ՌԴ ժողովրդական արտիստի կոչում։












