Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Քլինթոնի այցը լուրջ ձեռնոց էր՝ ուղղված Ռուսաստանին

Օգոստոս 2, 2010թ. 15:40

Safaryan«Քլինթոնի այցը տարածաշրջան բավական խոսուն էր: Այն անվանում էին հարավ-արեւելաեվրոպական  տուռնե եւ ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար ուրվագծում էր, թե որտեղ է ավարտվում Հարավարեւելյան Եվրապան: Նրա ուղերձները նաեւ ազդանշան են այն բանի, որ այս տարածաշրջանում ԱՄՆ-ն ու Եվրոպան ունեն շատ լուրջ ռազմավարական շահեր եւ թույլ չեն տա որեւէ ինքնագործունեություն: Սա առավելապես նշվում էր Ադրբեջանին ուղղված ուղերձում»:   Այս մասին   լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Ս. Սաֆարյանը հավելել է նաեւ, որ սա  լուրջ ձեռնոց է՝ ուղղված Ռուսաստանին, ով պետք է հակակշռի ԱՄՆ-ին, այդ թվում պահպանելով պարիտետը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն