Սերժ Սարգսյանը ցավակցել է ՌԴ նախագահին
Օգոստոս 2, 2010թ. 16:17
Նախագահ Սերժ Սարգսյանը տարերային աղետի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Հեռագրում ասված է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի, ցավով տեղեկացա Ռուսաստանի կենտրոնական մարզերում տեղի ունեցած տարերային աղետի մասին, որը հանգեցրել է մարդկային զոհերի և ավերածությունների: Տխուր է գիտակցել, որ լայնածավալ հրդեհների հետևանքով հազարավոր մարդիկ զրկվել են ծածկից և գույքից, երկրին հասցվել է նյութական վնաս:
Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին և շուտափույթ ապաքինման մաղթանք` բնական այս աղետից բոլոր տուժածներին»:
Այս մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:












